Իմ ադրբեջանցի գործընկերը մերժել է խաղաղ համաձայնագրի նախագծի շուրջ կարծիքներ փոխանակելու առաջարկը. Խանդանյան

Իմ ադրբեջանցի գործընկերը հրապարակայնորեն մերժել է խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ կարծիքներ փոխանակելու նպատակով հանդիպման առաջարկը՝ ինձ անվանելով «պոպուլիստ»: Այդ մասին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է ՀՀ Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը:
«Եթե խաղաղության օգտին հանդես գալը պոպուլիզմ է, ապա ես հպարտությամբ ընդունում եմ այդ պիտակը այնքան, որքան անհրաժեշտ է։ Իմ առաջարկը մնում է ուժի մեջ։ Ես պատրաստ եմ մասնակցել միջխորհրդարանական մակարդակում վստահության ամրապնդման միջոցների ձեռնարկմանը՝ անխոնջ աշխատելով հանուն մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության»,- գրել է պատգամավորը:
Մարտի 20-ին Խանդանյանը հանդես է եկել Ադրբեջանի իր գործընկերոջը հետ հանդիպման առաջարկով։ Նրա խոսքով՝ նման նախաձեռնությունը կլրացնի վստահության ամրապնդման մյուս միջոցները, որոնք կարող են ձեռնարկել երկու երկրները, և կնպաստի տարածաշրջանային կայունության ամրապնդմանը: