ԱՄՆ նախագահը մտադիր է առաջիկայում շփվել Կիմ Չեն Ընի հետ

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ մտադիր է առաջիկայում շփվել Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ:
«Ձեզ իհարկե տհաճ է դա լսել: Բայց նրա հետ հիանալի հարաբերություններ ունենք: Միջուկային տերության մասին ենք խոսում, Կիմ Չեն Ընն էլ խելացի տղա է: Այո, շփում կա: Հնարավոր է ինչ-որ պահի ինչ-որ բան անենք»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը լրագրողների հետ զրույցում:
Թրամփի խոսքով՝ Միացյալ Նահանգները և Հյուսիսային Կորեան լարված նոտաներից՝ հրթիռային վատ գործարքից են սկսել շփումը, սակայն հետո քննարկումներ են եղել:
ԱՄՆ նախագահը հավելել է, որ ապրիլին կամ գուցե ավելի ուշ կարող է մեկնել Սաուդյան Արաբիա: Թրամփը մտադիր է այցելել նաև Կատար, Արաբական Միացյալ Էմիրություններ և այլ երկրներ: