ԱՄՆ-ն զգուշացնում է՝ միջուկային գործարքից հրաժարվելու դեպքում Իրանի դեմ կկիրառվեն այլ տարբերակներ, որոնք վատ հետևանքներ կունենան

ԱՄՆ-ն զգուշացնում է՝ միջուկային գործարքից հրաժարվելու դեպքում Իրանի դեմ կկիրառվեն այլ տարբերակներ, որոնք վատ հետևանքներ կունենան


ԱՄՆ վարչակազմը գործողությունների «այլ տարբերակներ» կկիրառի, եթե Իրանը հրաժարվի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններից։ Ճեպազրույցի ժամանակ նման հայտարարություն է արել Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսը։

«Ինչպես գիտենք, նախագահ Թրամփը պատրաստակամություն է հայտնել Իրանի հետ քննարկել այդ գործարքը։ Նախագահը հստակ հասկացրել է, որ իրանական կողմի՝ գործարքի կնքումից հրաժարվելու դեպքում կկիրառի նաև այլ տարբերակներ, որոնք Իրանի համար վատ հետևանքներ կունենան»,- ասել է նա։

Բրյուսը մեջբերել է Թրամփի խոսքերն այն մասին, թե Իրանը երբեք պետք է միջուկային զենք չունենա։

«Նա հստակ հասկացրել է, որ Միացյալ Նահանգները չի կարող նման բան թույլ տալ»,- ասել է նա։