Ալեն Սիմոնյանն անդրադարձել է ՀՀ գրավված տարածքներից ադրբեջանցիների դուրս գալու հեռանկարին
Խորհրդարանի ղեկավար Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է խաղաղության պայմանագրի տրամաբանության մեջ Հայաստանի գրավված տարածքներից ադրբեջանցիների դուրս գալու հեռանկարին: Ազգային ժողովի նախագահը նկատել է, որ հենց տրամաբանությունն է հուշում, որ Ալմա Աթայի հռչակագրի սկզբունքներից ելնելով Ադրբեջանը պետք է դուրս գա Հայաստանի տարածքից:
«Ես վստահ եմ, որ էդ պայմանագրի կնքումով մենք դրան էլ կհասնենք, և Ադրբեջանը հետ կքաշվի էն մասերից, որտեղ ինքն է առաջ, և մենք կվերհանենք էն սահմանը, որով որ Հայաստանն անկախացել է սեպտեմբերի 21-ին»,- ասել է Ալեն Սիմոնյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: