Թբիլիսիի դատարանը Սաակաշվիլուն դատապարտել է 9 տարվա ազատազրկման

Թբիլիսիի քաղաքային դատարանը Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլուն մեղավոր է ճանաչել առանձնապես խոշոր չափերով պետական միջոցների յուրացման համար և դատապարտել 9 տարվա ազատազրկման:
Դատավոր Բադրի Կոչլամազաշվիլու խոսքով՝ այս գործով մեղադրվում է նաև Պետական անվտանգության ծառայության նախկին ղեկավար Թեյմուրազ Ջանաշիան, որը պարտավորվել է վճարել 300 հազար լարի տուգանք։ Ամբաստանյալները մեղադրվում են բյուջեից 9 միլիոն լարի, այսինքն՝ ավելի քան 2 միլիոն դոլար հափշտակելու համար։
Թբիլիսիի «Վիվամեդ» կլինիկայից ուղիղ եթերում Սաակաշվիլին խնդրել է հետաձգել դատավճիռը առողջական վիճակի պատճառով, սակայն դատարանը չի բավարարել այդ խնդրանքը։
Վրաստանում Սաակաշվիլին դատվում է մի քանի քրեական գործերով։ Հանրապետության նախկին նախագահն իրեն մեղավոր չի ճանաչում, իր ձերբակալությունը համարում է անօրինական, իսկ մեղադրանքները՝ կեղծված։