Մենք մերժում ենք Ուկրաինայի ապառազմականացման ցանկացած ձև. Լըկորնյու

Մենք մերժում ենք Ուկրաինայի ապառազմականացման ցանկացած ձև. Լըկորնյու


Մարտի 12-ին Փարիզում սպասվում է Գերմանիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Լեհաստանի, ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների հանդիպումը՝ Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովի մասնակցությամբ։ Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուի օգնականների խոսքով՝ հանդիպմանը կքննարկվեն «Եվրոպայի վերազինման անհրաժեշտության», ինչպես նաև Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերելու հարցերը։

Նախարարը Փարիզում հանդիպումից առաջ ասել էր. «Մենք մերժում ենք Ուկրաինայի ապառազմականացման ցանկացած ձև»: Նրա խոսքով, պետք է մտածել այն մասին, թե ինչպիսին պետք է լինի ուկրաինական բանակն ապագայում»,- գրում է  AFP-ին։

Նախորդ օրն էլ Փարիզում կայացել էր փակ հանդիպում մոտ երեսուն երկրի գլխավոր շտաբների պետերի մասնակցությամբ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ներկաներին կոչ է արել սկսել մշակել Ուկրաինայի համար «անվտանգության հուսալի երաշխիքների ծրագիր» Ռուսաստանի հետ խաղաղ համաձայնագրի կնքման դեպքում, հայտնում է Le Figaro թերթը,՝ վկայակոչելով Ելիսեյան պալատը։

Փարիզում կայացած հանդիպմանը մասնակցել է 34 երկրի ներկայացուցիչ։ Խոսքը մեծ մասամբ ԵՄ ու ՆԱՏՕ անդամ երկրների մասին է, բայց բանակցություններին ներկա են են եղել նաև Ավստրալիայի, Նոր Զելանդիայի և Ճապոնիայի ներկայացուցիչները, ԱՄՆ-ը ներկայացված չի եղել միջոցառմանը։