Դատարանը սկսել է քննել Պակիստանի քաղաքացու հարցը, ով մեղադրվում է անչափահասներին հետապնդելու մեջ
Հունվարի 8-ից սկսվեց 37-ամյա պակիստանցի տղամարդու նախադատական նիստը, որին կողմերը ներկայացրին իրենց ապացույցները: Հիշեցնենք, որ անցյալ տարվա նոյեմբերին Ախալցխայում ձերբակալվել էր 37-ամյա Պակիստանի քաղաքացի, ով հայկական դպրոցի հարակից փողոցում անչափահաս աղջիկների վկայությամբ հետեւել է նրանց: Այդ մասին ոստիկանությունում վկայություն են տվել մի քանի անչափահաս աղջիկներ: Akhaltskha.net-ը դատական գործին ավելի մանրամասն տեղեկանալու համար կապ հաստատեց ձերբակալված 37-ամյա Պակիստանի քաղաքացու պաշտպան Շալվա Գոգոլաձեի հետ:
«Դատականը քննարկեց մեղադրյալին գրավի դիմաց ազատ արձակելու հարցը եւ մերժեց այն:
Դատական նիստի ժամանակ վերոնշյալ հարցի շուրջ անչափահասները հարցաքննվեցին իրենց ծնողների հետ միասին եւ նրանց ցուցումները ամբողջովին տարբեր էին եւ միմյանց հակասող: Ես զրուցեցի նաեւ մեղադրյալի հետ եւ նա մանրամասնորեն պատմեց, թե ինչ փողոցներով է ման եկել քաղաքում: Նա ունի մաշկի դերմատիտ, որը առաջացնում է քոր եւ հաճախ քորել է գոտկատեղից ներքեւ, ինչը հիմք է դարձել հետապնդման կասկածանքի: Տվյալ հիվանդությունը նրա մոտ հաստատված է փորձաքննության արդյունքով»,-ասում է Շալվա Գոգոլաձեն:
Akhaltskha.net-ի լրագրողի հետ զրույցում, փաստաբանը նաեւ նշում է, որ զրուցել է այն մարդկանց հետ, ում հետ մեղադրյալը հարաբերություն եւ կապ է ունեցել մինչեւ ձերբակալվելը եւ բոլորը նրան նկարագրում են դրական:
Պաշտպանը ակնարկում է, որ իր մեղադրյալի հանդեպ հետապնդման մեղադրանքը հնարավոր է անչափահաս աղջիկների վախից առաջացած երեւակայութան արդյունք է, քանզի տվյալ տղամարդը, որպես օտարերկրացի դիմագծերով տարբերվում է տեղացիներից:
Դատարանը հունվարի 15-ին սկսեց վկաների հարցաքննությունը եւ այն կշարունակվի քայլ առ քայլ:
Նշենք, որ Ներքին գործերի նախարարությունը մեղադրված 37-ամյա տղամարդուն ձերբակալել է 2018 թվականի նոյեմբերի 10-ին: Նա մեղադրված է 141-րդ հոդվածով, որը նախատեսում է 8-10 տարի ազատազրկում:
Հոդվածում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Akhaltskha.Net-ի խմբագրության տեսակետների հետ