Անկարան չի աջակցում Սիրիայում օտարերկրյա զորքերի ներկայությանը՝ թե՛ ռուսական, թե՛ ամերիկյան. Ֆիդան

Անկարան չի աջակցում Սիրիայում օտարերկրյա զորքերի ներկայությանը՝ թե՛ ռուսական, թե՛ ամերիկյան. Ֆիդան


FRANCE 24-ի հետ հարցազրույցում Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Սիրիայում զարգացումներին, հերթական անգամ վստահեցրել, որ իր երկիրը որևէ դեր չի խաղացել Բաշար Ասադի ռեժիմի տապալման գործում:
 
Հաքան Ֆիդանը հավելել է, որ Անկարան չի աջակցում Սիրիայում օտարերկրյա զորքերի ներկայությանը՝ թե՛ ռուսական, թե՛ ամերիկյան: 
 
Միաժամանակ նա աջակցություն է հայտնել Սիրիայի նոր իշխանության հետ ԱՄՆ և եվրոպական պատվիրակությունների շփումներին: Ֆիդանը տեղեկացրել է, որ առաջիկայում ևս պատրաստվում է մեկնել Դամասկոս:
 
Թուրք դիվանագետը նշել է՝ Սիրիայում իշխանության եկած «Հայաթ Թահրիր աշ-Շամ» խմբավորումը երկար տարիներ արդյունավետորեն գործակցել է Թուրքիայի հետ՝ հատկապես «Իսլամական պետության» դեմ պայքարում։
 
Հաքան Ֆիդանի խոսքով՝ Թուրքիան նաև ջանքեր է գործադրում, որ սիրիացի փախստականները կարողանան ապահով վերադառնալ իրենց տներ: