ԵՄ-ն պետք է ռազմավարական համբերություն ցուցաբերի ՌԴ դեմ պատժամիջոցները երկարաձգելու հարցում. Օրբան
Եվրամիությունը չպետք է շտապի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երկարաձգման հարցում, ԵՄ առաջնորդները պետք է ռազմավարական համբերություն ցուցաբերեն՝ հայտարարել է Հունգարիայի վարչապետը Բուլղարիա կատարած այցի ժամանակ:
Վիկտոր Օրբանը հիշեցրել է, որ Եվրամիությունում այժմ քննարկումներ են ընթանում Մոսկվայի դեմ պատժամիջոցները ևս կես տարով երկարաձգելու հարցի շուրջ, և որոշումը պետք է ընդունվի հունվարի վերջին: Օրբանը նաև հիշեցրել է, որ պատժամիջոցների երկարաձգման մասին որոշումն ընդունում են հանրակցության բոլոր 27 երկրները:
Ավելի վաղ Bloomberg գործակալությունը, վկայակոչելով Բրյուսելի իր աղբյուրները, հայտնել էր, որ Օրբանը ԵՄ առաջնորդներին կոչ է արել սպասել հունվարի 20-ին ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալությանը և միայն դրանից հետո որոշում կայացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երկարաձգման հարցի վերաբերյալ: