Սամցխե-Ջավախքում քննարկվեց ապակենտրոնացման միջին ժամկետային ռազմավարությունների (2019-2025) նախագիծը
Այսօր Սամցխե-Ջավախքի նահանգապետարանում անցկացվել է Վրաստանի տեղական ինքնակառավարման ազգային կազմակերպության (NALAG) կողմից կազմակերպված հանդիպումը, որը նվիրված էր ապակենտրոնացման միջին ժամկետային ռազմավարությունների (2019-2025) նախագծին:
Նախագծի քննարկմանը ներկա էին Վրաստանի շրջանային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարարության, Սամցխե-Ջավախքի քաղաքապետարանների, նահանգապետարանի, ոչ կառավարական եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները:
Տվյալ ռազմավարությունը կիրառվելու է մի քանի ամսվա ընթացքում: Դա ենթադրում է շրջանների համար ֆինանսական ինքնուրույնություն, ապակենտրոնացում եւ ինքնիշխանության բարձրացում:
Հանդիպումը իրականացվել է (NALAG) կազմակերպության, ՄԱԿ-ի ազգային նախագծի (UNDP), Դանիայի, Շվեցարիայի եւ Ավստրիայի պետության աջակցությամբ, Վրաստանի շրջանային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարարության հետ համագործակցությամբ:
Նախագծի քննարկումը Վրաստանի տարբեր շրջաններում մեկնարկել է հունվարի 16-ից Աջարիայում եւ ավարտվել Սամցխե-Ջավախքում:
Akhaltskha.net