Ադիգենում բացվեց արդարադատության տուն
Արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին Սամցխե-Ջավախքի շրջանի ղեկավար Բեսիկ Ամիրանաշվիլիի եւ Ադիգենի շրջանի քաղաքապետ Զաքարիա Էնդելաձեի հետ Ադիգենում բացեցին 60-րդ հասարակական կենտրոնը:
2018 թվականին շրջանում բացվեց մեկ արդարադատության տուն Ախալցխայի շրջանի Ազղոր գյուղում եւ մեկ արդարադատության տուն՝ Ախալքալաքում:
Հասարակությունը կունենա հնարավորություն տեղում օգտվել 200-ից ավել ծառայություններից, հագեցված նորագույն սարքավորումներով եւ ժամանակակից թվային եւ տպատառ գրադարանով, անվճար ինտերնետով:
Բացի այս ամենից, բոլոր նոր բացված հասարակական կենտրոններում պրոբացիոներներին կծառայեն Պրոբացիայի ազգային գործակալության ներկայացուցիչները:
Այս պահի դրությամբ ամբողջ Վրաստանում, Ադիգենիի կենտրոնից բացի, կա ժամանակակից չափանիշներին համապատասխան 59 հասարակական տուն:
Akhaltskha.Net