Վրաստանը ԵՄ-ին կոչ է անում անդամակցության որոշակի հեռանկար տրամադրել

Առանց ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ որոշակի առաջարկների Վրաստանում բարեփոխումները կարող են դանդաղել։ Այս մասին հայտնել է եվրոատլանտյան հարցերով նախարար Վիկտոր Դոլիձեն Ռյաշեւում, հայտնում է «Վրաստան օնլայնը»։

Դոլիձեն, որը մասնակցում է Եվրոպա –Ուկրաինա ֆորումին, ասել է, որ վրացիների համար ԵՄ անվիզա ռեժիմ ներդնելու դեպքում ԵՄ-ն պետք է Վրաստանին անդամակցության հեռանկար տրամադրի։ Նախարարը հավելել է, որ խոսքը ԵՄ անդամակցելու որոշակի ժամկետի մասին չէ, բայց «վրացիները պետք է իմանան, որ մենք Եվրոպայի կարիքն ունենք , իսկ ԵՎրոպան՝ մեր»։

Վրաստանի նախարարը հավելել է, որ չնայած ԱՄՆ-ում ղեկավարության փոփոխությանը, Թբիլիսիում հետագայում հույս ունեն ստանալ նաեւ Վաշինգթոնի աջակցությունը։ Ապագայում Դոնալդ Թրամփը կհամագործակցի Վրաստանի, ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի հետ, վստահ է Դոլիձեն։

Վրաստանը ստորագրել է ԵՄ-ի հետ ասոցացման մասին համաձայնագիր, իսկ ԵՄ-ն շուտով պետք է անվիզա ռեժիմ ներդնի Վրաստանի համար։ Հիշեցնենք, որ Եվրախորհրդարանը ԵՄ հետ Վրաստանի անվիզա ռեժիմի տրամադրումը քննարկելու է 2017-ի փետրվարի 2-ին։

Աղբյուր՝news.am