«Վանո Մերաբիշվիլու համաներման հարցը չի դիտարկվում»,-նախագահի մամլո խոսնակ
Վրաստանի նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլու համաներման հարցը չի դիտարկվում. Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է նախագահի մամլո խոսնակ Էկա Միշվելաձեն, հաղորդում է apsny.ge կայքը:
«Ինչ վերաբերվում է Վանո Մերաբիշվիլու համաներման հարցին, ապա ներկա դրությամբ այդ հարցը չի դիտարկվում», -ասում է Միշվելաձեն:
Նրա խոսքերով Մերաբիշվիլին այդ հարցով չի դիմել նախագահին: