Խաղաղ քայլերթ և մոմավառություն Թբիլիսիի Սբ. Նշան եկեղեցու մոտ

Խաղաղ քայլերթ և մոմավառություն Թբիլիսիի Սբ. Նշան եկեղեցու մոտ

2018 թվականի նոյեմբերի 3-ին, Վիրահայոց թեմի նախաձեռնությամբ, հավատացյալների խումբը արժանապատիվ Տեր Կիրակոս քահանա Սիմոնյանի և սարկավագների առաջնորդությամբ քայլերթ կատարեց դեպի Թբիլիսիի խոնարհված Սուրբ Նշան (Սուրբ Նիկողայոս)  եկեղեցի, որը հիմնադրվել է 1624 թվականին,  այսօր կանգուն,  սակայն վթարային վիճակում է: Այս մասին տեղեկացնում է Վիրահայոց թեմը:

A2
Փակ եկեղեցու մոտ  ներկաներին դիմեցին հոգևոր հայրը  և թեմի մամլո խոսնակը: Վերջիններս  ներկայացրեցին մշակութային հուշարձանի կարգավիճակ ունեցող  եկեղեցու ներկայի իրավիճակը և վթարային  եկեղեցու մոտ ու  հարակից տարածքում տարբեր աշխատանքների իրականացման  անթույլատրելիությունը:

Մոմեր վառելուց, աղոթք բարձրացնելուց և շարականներ երգելուց հետո խաղաղ երթի մասնակիցները ավարտեցին խաղաղ գործողությունը, ափսոսանք հայտնելով  հայոց  պատմական եկեղեցու նման անմխիթար վիճակից:

17-րդ դարի կառույց Թիֆլիսի Սբ. Նշան (Սբ. Նիկողայոս) եկեղեցին ունեցել է ամբողջական ճարտարապետական տեսք: Եկեղեցուն կից 20181103 133424արդեն 19-րդ դարի առաջին կեսից բացվել են արական և իգական, ինչպես նաև տիրացուական դպրոցներ:

Խորհրդային շրջանում, Թբիլիսիի մի շարք եկեղեցիների հետ մեկտեղ կնիքվել և փակվել է նաև Սբ. Նշան եկեղեցին:1930 թ. եկեղեցին նորից վերադարձվել է  համայնքին, սակայն 1931 թվականի մայիսի 3-ին կրկին փակվել: Եկեղեցու շենքը հարմարեցվել և ծառայեցվել է տարբեր նպատակնեով:

Սբ. Նշան եկեղեցուն մեծ վնաս են հասցրել նաև մի քանի անգամ տեղի ունեցած հրդեհները: Մինչև 2002 թ. հրդեհը, եկեղեցին տարբեր նպատակներով շահագործվելու պատճառով մշտապես փակ է եղել: Հրդեհից հետո անհամեմատ մեծացել է եկեղեցու վթարային գործոնը: Ջրի 20181103 134810քայքայիչ ազդեցությունից նստվածքներ են առաջացել աղոթասրահի կենտրոնական հատվածում և հյուսիսային նախամուտքի մակերեսին: Գրեթե ամբողջությամբ ոչնչացել են նաև եկեղեցու որմնանկարները:

Սբ Նշան եկեղեցին ունեցել է նաև գերեզմանոց: 1970-ական թվականներին հյուսիսային հատվածում գտնվող տապանաքարերի մեծ մասն ասֆալտապատվել է: Տեսանելի էին մնացել միայն սակավաթիվ այն տապանաքարերը, որոնց հնարավոր չի եղել ասֆալտապատել փոքր-ինչ բարձր լինելու պատճառով:

Սուրբ Նշան Եկեղեցին, մշտապես լինելով Վրաց Ուղղափառ եկեղեցու հավակնությունների շրջանակներում,մինչև օրս չի վերադարձվում վիրահայ համայնքին: Եկեղեցին այսօր գտնվում է կանգուն, սակայն վթարային և անմխիթար վիճակում: