Ախալցխայում տեղի ունեցավ Հայաստանի եւ Վրաստանի անկախության 100 ամյակին նվիրված բարեգործական համերգ
Ախալցխայի դրամատիկական թատրոնում հոկտեմբերի 21-ին տեղի ունեցավ Հայաստանի եւ Վրաստանի անկախության 100 ամյակին նվիրված բարեգործական համերգ։ Համերգին ժողովրդի հետ մեկտեղ ներկա էին Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Ախալցխայի քաղաքապետ Զազա Մելիքիձեն եւ Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Գիորգի Կոպաձեն։
Համերգի ընթացքում իրենց կատարումներով հանդես եկան «Ախալցխա» երգի ու պարի համույթը, քաղաքի հայկական դպրոցի աշակերտները, Ծղալթբիլայի պարային խումբը եւ ռուսաց դպրոցի աշակերտները։
Համերգային ծրագրի ավարտին ելույթներով հանդես եկան Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը եւ Ախալցխայի հոգեւոր տեսուչ Հակոբ Աբեղա Սահակյանը։
Հակոբ աբեղա Սահակյանի խոսքերով միջոցառման ընթացքում տոմսերի հաշվին հավաքված գումարը ծառայելու է Ախալցխայի Սբ․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վերանորոգմանը։
Համերգային ծրագիրը կազմակերպվել էր Ախալցխայի հոգեւոր տեսչության կողմից։
Akhaltskha.Net