Ախալցխայում տեղի կունենա Շառլ Ազնավուրի հիշատակին նվիրված միջոցառում
Հոկտեմբերի 19-ին Ախալցխայի Վահրամ Գայֆեճանի անվան մշակութային միությունում տեղի կունենա միջոցառում նվիրված աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակին։ Միջոցառումը մեկնարկելու է ժամը 15։00-ին։
Հիշեցնենք, որ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հայրը ծնունդով հենց Ախալցխա քաղաքից էր։ Ազնավուրը իր կյանքի ընթացքում երկու անգամ այցելել է Ախալցխա։ Առաջի այցը տեղի է ունեցել 2005թ, որի ժամանակ Ազնավուրը այցելեց հայկական դպրոց եւ տեսավ նրա անվան տեղադրված աղբյուրը (հեղինակ Ալեքսանդր Իգիթխանյան), որի վրա թողեց իր ստորագրությունը։ Իսկ երկրորդ այցելությունը Ախալցխա 2012 թվականին էր, երբ նա մասնակցեց Ռաբաթի բերդի բացման արարողությանը եւ համերգ տվեց բերդի համալիրում։ Նրա պատվին այն ժամանակ Ռաբաթի բերդի տարածքում բացվեց աստղ։