ԱՄՆ-ն սկսել է Ուկրաինայի արևելքում գտնվող Դոնեցկից դուրս բերել ԵԱՀԿ անձնակազմը

ԱՄՆ-ն սկսել է Ուկրաինայի արևելքում գտնվող Դոնեցկից դուրս բերել ԵԱՀԿ անձնակազմը։ Այս մասին տեղեկությունը տարածում է Reuters-ը։
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ ԵԱՀԿ լոգոտիպով մի քանի զրահամեքենաներ՝ բեռնված ճամպրուկներով, լքել են դիտորդական առաքելության շտաբը։
ԵԱՀԿ-ն դեռ չի մեկնաբանել այս մասին։
Ըստ առաքելության պաշտոնական կայքի՝ Ուկրաինայում ԵԱՀԿ 680 դիտորդներից 515-ը տեղակայված են երկրի արևելյան հատվածում։