Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել

Րոպեներ առաջ Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել։ Այն զգացվել է Երեւանում, Թբիլիսիում եւ Բաթումիում։ Առավել ուժեղ էր երկրաշարժը Սամցե-Ջավախքում։
Վրաստանում տեղի ունեցած երկրաշարժի մասին նախնական պաշտոնական տեղեկությունը հետեւյալն է։ 5.3 բալ էպիկենտրոնը Վրաստանի Քվեմո Քարթլիի շրջան, Դմանիսի մունիցիպալիտետ։