ԱՄՆ-ում դատարանը կասեցրել է «Ամերիկայի ձայն»-ի փակման գործընթացը

ԱՄՆ Մանհեթենի շրջանային դատարանը 21 օրով դադարեցրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի՝ «Ամերիկայի ձայնը» փակելու փորձերը՝ հայտնել է The New York Times-ը:
Ավելի վաղ «Ամերիկայի ձայն»-ի աշխատակիցները և արհմիությունները հայց էին ներկայացրել դատարան, որում ասվում է, որ ԱՄՆ իշխանություններն իրենց գործողություններով խախտել են լրագրողների խոսքի ազատության իրավունքները։
Ինչպես նշում է Reuters-ը, դատարանի որոշման մեջ հեռարձակումը վերսկսելու պահանջ չկա, սակայն այն արգելք է պարունակում գործը քննելու ընթացքում աշխատակիցներին աշխատանքից ազատելու համար:
Դատարանը դեռ պետք է որոշի՝ արդյոք «Ամերիկայի ձայն»-ի փակումը եղել է «կամայակա՞ն» որոշում: