Դնեպրում ԱԹՍ-ների հարվածների հետևանքով կան զոհեր և վիրավորներ

Դնեպրում ԱԹՍ-ների հարվածների հետևանքով կան զոհեր և վիրավորներ


Ուկրաինական կողմը հայտնել է, որ ռուսական ուժերն այս գիշեր հարվածային անօդաչուներով հարձակվել են Դնեպրի վրա։ Քաղաքում հրդեհներ են բռնկվել։

Տեղական իշխանությունների տվյալներով՝ այրվել է 4 առանձնատուն, ևս առնվազն 10-ը վնասվել է։ Վնասվել են նաև  բազմահարկ շենքեր, պահեստներ, ավտոտնակներ և ավտոմեքենաներ:

Զոհվել է 4 մարդ, ևս 21-ը՝ վիրավորվել։ Տուժածներից 13-ը հոսպիտալացվել են։

Ուկրաինայի զինված ուժերի տվյալով՝ մարտի 29-ի գիշերը Ուկրաինայի տարածքին հարվածել է 172 ռուսական անօդաչու թռչող սարք։ Դրանցից 94-ը հաջողվել է խոցել։ Տուժել են Դնեպրոպետրովսկի, Խարկովի և Սումիի շրջանները։