Հարավային Կովկասում էսկալացիայի ցանկացած դրսևորում անընդունելի է․ ԱՄՆ պետքարտուղար

ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Թեմի Բրյուսի անունից հաղորդագրություն է տարածվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հեռախոսազրույցի մասին։
«ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկել են ընդհանուր շահերը՝ որպես ռազմավարական գործընկերներ։ Պետքարտուղարը ողջունել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ համաձայնությունը և ընդգծել է կայուն խաղաղության կարևորությունը՝ տարածաշրջանային հակամարտությունների ցիկլը կոտրելու և Հարավային Կովկասում անվտանգության ու բարգավաճման ապահովման համար։ Պետքարտուղարն ու վարչապետը համակարծիք են եղել, որ Հարավային Կովկասում էսկալացիայի ցանկացած դրսևորում անընդունելի է»,- ասված է հաղորդագրության մեջ։