Իրանի նախագահը Բաքվում կմասնակցի COP29-ին

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կմասնակցի Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի Կողմերի համաժողովի 29-րդ նստաշրջանին (COP29)։ Իրանի պատվիրակությունը կգլխավորի նախագահը։

Ադրբեջանում Իրանի դեսպանատունը հաստատել է այդ տեղեկությունը: COP29-ը կանցկացվի Բաքվում՝ նոյեմբերի 11-22-ը։ Գագաթնաժողովի շրջանակում կքննարկվեն կլիմայի գլոբալ խնդիրները, կմշակվեն կլիմայի փոփոխության դեմ պայքարի համատեղ լուծումներ: