Վարչապետի որոշմամբ հաստատվել է ՀՀ տարածքում քաղաքացիական օդանավի ավիացիոն պատահարի քննության վերջնական հաշվետվությունը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի հաստատվել է ՀՀ տարածքում քաղաքացիական օդանավի հետ տեղի ունեցած ավիացիոն պատահարի քննության վերջնական հաշվետվությունը:
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 11-ի N 1777-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 57-րդ կետով՝
1․ Հաստատել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2022 թվականի դեկտեմբերի 5-ի N 1449-Ա որոշմամբ նշանակված 2022 թվականի դեկտեմբերի 1-ին Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքացիական օդանավի հետ տեղի ունեցած ավիացիոն պատահարի քննության հանձնաժողովի վերջնական հաշվետվությունը»,- նշված է որոշման մեջ։