Վերջին ամիսների ընթացքում ամբողջ աշխարհն այն ցնցումների ականատեսը եղավ,
որոնք տեղի են ունենում թուրքական պետությունում։ Տասնամյակներ շարունակ իր
իրական դեմքն աշխարհից թաքցնող ցեղասպան Թուրքիան այսօր գտնվում է
ձևափոխման ակտիվ փուլում։ Վերածվում է մի երկրի, որը լուրջ վտանգ է
սպառնում ոչ միայն իր անմիջական հարևանների, այլև ողջ քաղաքակիրթ աշխարհին։

Տրամաբանական կլիներ, եթե այս փոփոխություններն իրենց արտացոլումը գտնեին
թուրք-վրացական հարաբերություններում։ Մինչդեռ, ինչպես երևում է տվյալ
ուղղոթյամբ ամեն ինչ այնքան էլ տրամաբանական չէ…

Հարգելի ընթերցողի ուշադրությանն ենք ներկայացնում մի հոդված, որը
հրապարակվել է թուրքական թերթերից մեկում և որը մերկացնում է վրացական
պետության վերաբերյալ թուրքերի ակնկալիքների էությունը։

«Վրաստանի և Թուրքիայի միջև Բաքու-Ջեյխան գազախողովակի վերաբերյալ
համաձայնության հետ կապված գոյոթյուն ունեն ամուր, արմատացած
հարաբերություններ։ Եվ Վրաստանի հանդեպ, որպես երեք երկրներից մեկը, որոնք
վերջ ի վերջո իրենց ստորագրություննե են դրել այդ հսկայական նախագծի տակ,
Թուրքիան բարյացկամ վերաբերմունք ունի։

Բայց ընդհանուր շահերի և փոխադարձության սկզբունքի համաձայն՝ ակնկալվում է,
որ այդ բարյացկամությունը պետք է լինի փոխադարձ։ Չէ՞ որ վերջին հաշվով այդ
նավթախողովակից շահում է ոչ միայն Թուրքիան, այլև բոլոր կողմերը։

Վրաստանի հանդեպ, որը Ռուսաստանի «գրկում է», Արևմուտքի հետաքրքրությունը
հանրահայտ է։ Այսպես, անցյալ շաբաթ ԵՄ-ն կրկին անգամ նվեր արեց այդ երկրին՝
չեղարկելով վիզաները նրա քաղաքացիների համար։

Այնուհետև, Թուրքիայում 2016թ․հուլիսի 15-ի դավաճանական հեղաշրջման փորձից
հետո, Թուրքիայի՝ Վրաստանին ուղղված հայացքին, խնդիր է սկսել հանդիսանալ
Ֆետուլահ Գյուլենի «FETÖ» ահաբեկչական կազմակերպությունը, որը Վրաստանում
հսկայական ցանց է ստեղծել։

Տեղեկատվությունները, որոնք լույս էին տեսնում թուրքական մամուլում՝
«Վրաստանը դարձել է FETÖ-ի բույնը» ոգով, բոլորի մոտ հարց էին առաջացնում՝
ի՞նչ է կատարվում։ Հետագայում այդ հաղորդագրությունները շատացան, և մենք
հանկարծ իմացանք, որ երկրում գործում է FETÖ-ի 16 դպրոց, GÜRSİAD անվամբ
ձեռնարկատերերի միություն, ինչպես նաև ԲՈՒՀ, որը կոչվում է «Միջազգային
սևծովյան համալսարան»։

Բավականին ժամանակ է անցել, բայց ոչ ոք չի անդրադարձել այդ հարցին։ Դիմե՞լ
է արդյոք Թուրքիան Վրաստանին ինչ-որ մի հարցով՝ հայտնի չէ։ Հնարավոր է՝
դիմել է, բայց Վրաստանը ասելով՝ «այսպես թե այնպես Արևմուտքն ու ԵՄ-ն իմ
թիկունքին են», ինչպես Հունաստանը, թքած է ունեցել Թուրքիայի վրա։

Բացի այդ վկայություններ են հայտնի դառնում այն մասին, որ Վրաստանը FETÖ-ի
համար դարձել է ոչ միայն բազա, այլև այդ կազմակերպությունը իր
գործունեությունն է ծավալում երկրի բարձրաստիճան պաշտոնյաների և նրանց
ընտանիքների շրջանակներում։

Օրինակ, Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլու մայրը՝ Գյուլի
Ալասանիան Միջազգային Սևծովյան համալսարանի փոխռեկտորն է։ Դա Վրաստանում
Գյուլենի կարևոր մեղսակիցն է։

Այդ համալսարանի ռեկտորը FETÖ-ի անդամ է՝ պրոֆեսոր Իլյաս Ջիլողլուն (İlyas
Ciloğlu): Մյուս կարևոր անձինք համալսարանի վարչությունում են՝ պրոֆեսոր
Իլյաս Ուստյունիեր (İlyas Üstünyer), պրոֆեսոր Ռամազան Ակբաշը, (Ramazan
Akbaş), դոցենտ Ջիխան Մերտը, (Cihan Mert) և դոցենտ Մետին Մերջանը (Metin
Mercan)։

Վրաստանում FETÖ-ի դպրոցները բացել է Ադեմ Օնալը (Adem Önal)՝ «Չագլար
ուսումնական հաստատության» կազմակերպության ղեկավարը՝ հայտնի որպես
Վրաստանում FETÖ-ի «իմամ՝ կնքահայրը»։ Ընդհանուր առմամբ խոսքը վերաբերում է
Թբիլիսի, Բաթումի, Քութայիսի, Ռուսթավի և Մառնեուլի քաղաքներում գործող 16
դպրոցին և լեզվական կենտրոններին։

Այսպիսին է պատկերը։ Ի՞նչ է անելու Վրաստանը։

Ինչքան մեզ հայտնի է, Բաթումիում Ռեֆայդան Շահինի անվան դպրոց-լիցեյին
խախտումների հիման վրա արգելել են դասերն անցկացնելու իրավունքը, իսկ այդ
դպրոցի աշակերտներին բաշխել են այլ ուսումնական հաստատություններում։ Ընդ
որում որոշ ժամանակ առաջ Թբիլիսիի կենտրոնում գտնվող Նիկոլոզ Ծերեթելիի
անվան դպրոցի լիցենզիան չեն երկարաձգել, ժամկետ, որը լրացել է 2017թ․-ի
սկզբին։

Լավ, բայց կշարունակվի՞ արդյոք նման փորձը։ Վրաստանը շատ զգայուն է այդ
հարցի վերաբերյալ։

Ես զրուցել եմ հայտնի գործածարի՝ Գալիպ Օզթյուրքի (Galip Öztürk) հետ, որը
տուժել է FETÖ-ի գործողությունների պատճառով․ նա Վրաստանի քաղաքացի է։

Օզթյուրքը պատմում է, որ վրացական պետությունը զգույշ է վերաբերում այդ
հարցին, և ավելին, չսպասելով Թուրքիայի դիմումին, նա ակտիվ աշխատանք է
սկսել։ Հուլիսի 15-ից հետո Օզթյուրքին են այցելել վրացական հետախուզական
կազմակերպության երկու աշխատակից։ Նա պատմել է նրանց այն մասին, ինչ
պատահել էր իր հետ և կիսվել է Թուրքիայում և Վրաստանում FETÖ-ի
գործունեության մասին տեղեկությամբ։ Օզթյուրքի խոսքերի համաձայն՝ տվյալ
պահին FETÖ-ի մասին համապարփակ գործը (դոսյեն) դրված է Վրաստանի վարչապետ
Գիորգի Կվիրիկաշվիլու սեղանին, ընդ որում քննարկվում է FETÖ-ի բոլոր
դպրոցների փակման հարցը։ Բայց ինչպես ասում է Օզթյուրքը, դա կարող է որոշ
ժամանակ շարունակվել։ Օզթյուրքը նաև հավելում է.

«Թուրքիայի հետ հարաբերոթյուններում Վրաստանը Հունաստան չէ։ Եթե Թուրքիան
դիմի այդ ուղղությամբ օգնության, Վրաստանը, համոզված եմ 99%-ով կիրագործի
այդ խնդրանքը։ Տվյալ պահին երկրում ներկա են ընդամենը ցածրակարգ
գյուլենիստներ, որոնք փախել են Թուրքիայից։ Զեքերիա Օզը (Zekeriya Öz) և
Ջելալ Կառան (Celal Kara) (թուրք դատախազներ, որոնք մեղադրվում են Գյուլենի
շարժմանն աջակցության մեջ, որոնք փախել են Հայաստան Վրաստանի միջոցով),
գտնվել են այստեղ գնացքում 13 ժամվա ընթացքում։ Կա նաև աքսորյալների խումբ։
Բայց նրանց ևս, եթե պահանջեն, Վրաստանը կմատնի։ Ինձ հայտնի է, որ նաև
քայլեր են ձեռնարկվելու FETÖ -ի դպրոցների հանդեպ։ Օրինակ,
կազամակերպությունների շարքում, որոնք պատրաստվում են փակել, գտնվում է նաև
Միջազգային սևծովյան համալսարանը»։

Փակված դպրոցները կտրվե՞ն արդյոք մեր «Մաարիֆ» հիմնադրամին, ինչպես այլ
երկրներում։ Վրաստանը, կարծես թե նախընտրում է ամբողջությամբ փակել
դպրոցները և աշակերտներին բաշխել այլ հաստատություններում։ Միևնույն
ժամանակ, ինքը՝ Օզթյուրքը բացել է իր դպրոցը Բաթումիում: Այս պահին այդ
դպրոցում սովորում է 150 աշակերտ։ Բայց դեռևս միայն Թուրքիայի քաղաքացիներ։
Ակնկալվում է, որ հաջորդ տարի կհաջողվի հավաքել վրացի աշակերտներ։

Այսպիսով, Թուրքիայի սպասումները կապված են Գյուլենյան դպրոցների մոտակա
փակման հետ։ Բայց եթե ամեն ինչ շարունակվի նախկին տեմպերով, ապա այդ
գործընթացը կարող է ձգձգվել։ Պետք է գտնել ավելի արմատական որոշում։

Ինչպես հայտնում է Գալիպ Օզթյուրքը, վրացական կառավարությունը ևս
մտավախություն ունի, որ այդ դպրոցների կադրերը տեղավորվել են որպես
գործակալներ պետական իշխանության ամենատարբեր մակարդակներում։ Կապրենք
կտեսնենք, բայց կարծում եմ սպասելու քիչ ժամանակ է մնացել», -գրում է
թուրքական հրատարակչությունը։

Աղբյուր՝ armenian-community.ge