Անմեղ մարդկանց վնասելը արդարացում չունի. ԱԳՆ-ն՝ Անկարայի ահաբեկչության մասին

ՀՀ ԱԳՆ-ն անդրադարձել է Անկարայի օդատիեզերական և պաշտպանական ընկերության գլխավոր գրասենյակի զինված հարձակմանը:

«Ահաբեկչությունը և անմեղ մարդկանց վնասելը արդարացում չունի։ Հայաստանը, ինչպես բազմիցս հայտարարվել է`դեմ է ահաբեկչության ցանկացած ձևի և բռնության նման գործողությունների»,- ասված է ԱԳՆ-ի X-ի միկրոբլոկում

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Անկարայում գտնվող օդատիեզերական և պաշտպանական ընկերության գլխավոր գրասենյակը զինված հարձակման է ենթարկվել, ինչի հետևանքով զոհվել է 4, վիրավորվել՝ 14 մարդ: