Շվեդիայի խորհրդարանը հավանություն է տվել ԱՄՆ-ի՝ ռազմական օբյեկտներ մուտք գործելու մասին համաձայնագրին
		19.06.2024 . Միջազգային


Շվեդիայի խորհրդարանը հաստատել է Միացյալ Նահանգների հետ պաշտպանական համաձայնագիրը (DCA), որն ամերիկյան կողմին հնարավորություն է տալիս մուտք գործել 17 ռազմական օբյեկտ, հայտնում է շվեդական Dagens Nyheter թերթը։

Փաստաթղթի ընդունմանը կողմ է քվեարկել 266, դեմ՝ 37 պատգամավոր, քվեարկությունից բացակայել են 46-ը։

Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը և Շվեդիայի պաշտպանության նախարար Փոլ Յոնսոնը համաձայնագիրը ստորագրել են 2023 թվականի դեկտեմբերին։ Փաստաթղթի համաձայն՝ ԱՄՆ զինված ուժերը մուտք կունենան շվեդական ուսումնական վարժարաններ, ռազմական ճամբարներ, նավահանգիստներ, ավիաբազաներ և օդանավակայաններ երկրի 17 բնակավայրում:

Բանաձևի հակառակորդները մտավախություն ունեն, որ դա կարող է հանգեցնել Շվեդիայում միջուկային զենքի և ԱՄՆ մշտական ​​ռազմակայանների տեղակայմանը։ Իսկ դա կնպաստի միջուկային զենքի հասանելիությանը շվեդական հողում: Մենք կդառնանք միջուկային զենքի թիրախ»,- ասել է ընդդիմադիր «Կանաչների» կուսակցության առաջնորդներից Դանիել Հելդենը:

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին