Մեքքայում ուխտագնացության ժամանակ մահացել է 577 մարդ. AFP 19.06.2024 . Միջազգային
Սաուդյան Արաբիայում հաջի ժամանակ տարբեր երկրներից 577 ուխտավոր է մահացել։ Վիճակագրությունը, հղում անելով աղբյուրներին, ներկայացնում է Agence France-Presse (AFP) գործակալությունը:
Սաստիկ շոգի հետևանքով մահացել է 322 մարդ, մեկը մահացու վիրավորվել է հրմշտոցի հետևանքով։ Մահացածների մեծ մասը եգիպտոսցիներ են, հայտնի է նաև 60 հորդանանցու մահվան մասին։
Երկրում շոգից տուժել է մոտ 2 հազար ուխտավոր։ Սաուդյան Արաբիայի ազգային օդերևութաբանական կենտրոնի տվյալներով՝ հունիսի 17-ին Մեքքայում ջերմաստիճանը գերազանցել է 51C աստիճանը։
Տեղի իշխանությունների տվյալներով՝ հաջին մասնակցել է մոտ 1,8 միլիոն ուխտավոր։ Ըստ լրատվականի տվյալի՝ մասնակիցներից շատերը գրանցված չեն եղել, և նրանց ժամանումն առաջացրել է ուխտավորների ճամբարների գերբնակեցում: Նրանք չեն կարող մուտք գործել Սաուդյան Արաբիայի իշխանությունների տրամադրած օդորակիչներով տարածքներ, նաև երկար ժամանակ մնում են առանց ջրի ու սննդի։
Հաջը սկսվել է հունիսի 14-ին և կտևի մինչև հունիսի 19-ը։