Կուլեբան հաստատել է, որ ԵՄ-ն կարող է չհասցնել մինչև 2024 թվականի մարտն Ուկրաինային փոխանցել 1 միլիոն հրետանային արկ
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբան հաստատել է լրատվամիջոցների տեղեկությունը, որ Եվրամիությունը կարող է չհասցնել մինչև 2024 թվականի մարտն Ուկրաինային փոխանցել 1 միլիոն հրետանային արկ։
Նրա խոսքով՝ Եվրամիությունը քաղաքական կամք ունի՝ շարունակելու աջակցել Ուկրաինային, իսկ խոստումը կատարելու իրական խոչընդոտը պաշտպանական արդյունաբերության և պահեստների անմխիթար վիճակն է, բյուրոկրատիան և մեծ թվով չհամակարգված հարցեր:
«Եվրամիությունն աշխատում է այդ խնդիրների վերացման ուղղությամբ, ուստի, գտնվելով Բեռլինում, կոչ եմ արել Եվրամիությանը՝ պաշտպանական արդյունաբերության ոլորտում ամբողջական քաղաքականություն մշակել»,- հավելել է Կուլեբան: