ՀԱՄԱՍ-ը կորցրել է Գազայի նկատմամբ վերահսկողությունը. Իսրայելի պաշտպանության նախարար

ՀԱՄԱՍ-ը կորցրել է Գազայի նկատմամբ վերահսկողությունը. Իսրայելի պաշտպանության նախարար



Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը պնդում է, որ ՀԱՄԱՍ-ը կորցրել է Գազայի նկատմամբ վերահսկողությունը: Նախարարի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:

«ՀԱՄԱՍ-ը չունի ուժեր, որոնք ունակ են կանգնեցնել Իսրայելի Պաշտպանության բանակին. վերջինս առաջ է շարժվում բոլոր ուղղություններով: Ահաբեկիչները փախչում են հարավ: Քաղաքացիական բնակչությունը թալանում է ՀԱՄԱՍ-ի բազաները: Նրանք կառավարության նկատմամբ վստահություն չունեն»,- ասել է նախարարը: