Իսրայելի բանակը հայտարարել է ռազմական գործողությունները չորս ժամով դադարեցնելու մասին, որ Գազայի բնակիչները հեռանան քաղաքից

Իսրայելի բանակը հայտարարել է ռազմական գործողությունները չորս ժամով դադարեցնելու մասին, որ Գազայի բնակիչները հեռանան քաղաքից



Իսրայելական կողմը հայտնել է, որ պատասխան հարվածներ է հասցրել Լիբանանի տարածքին, ինչի հետևանքով խաղաղ բնակչության շրջանում կան զոհեր: ԶԼՄ-ները գրում են, որ ՑԱԽԱԼ-ը կրկին թիրախավորել է Ջաբալիայի փախստականների ճամբարը, հաղորդվում է տասնյակ զոհերի մասին:
Ակտիվ մարտեր են Ալ-Շիֆա հիվանդանոցի շրջակայքում, որի տակ, իսրայելական կողմի համոզմամբ, ՀԱՄԱՍ-ին պատկանող ենթակառուցվածքներ կան: Հարյուրավոր պաղեստինցիներ շրջափակված են հիվանդանոցում, որտեղ ջուրն ու վառելիքը սպառվել են: Գազայի հատվածի հյուսիսում այժմ ընդամենը մեկ հիվանդանոց է գործում:
Զոհերի թիվն ավելանում է: Իսրայելական և պաղեստինյան կողմերի զոհերի ընդհանուր թիվը հատում է 12 400-ը: Օրակարգում է գերիներ հարցը:
Al Jazeera-ն գրում է, որ Կատարն աշխատում է ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև գերիների փոխանակման ուղղությամբ: Նշվում է, որ Իսրայելը պետք է բանտերից ազատի պաղեստինցի 200 երեխայի և 75 կնոջ: Շարժումն էլ պետք է բաց թողնի 50-70 պատանդի՝ կանանց և երեխաների: 

Իսրայելի բանակն այժմ հայտարարել է ռազմական գործողությունները չորս ժամով դադարեցնելու մասին, որ Գազայի բնակիչները հեռանան քաղաքից: ՑԱԽԱԼ-ի տվյալով՝ Գազայի հատվածի հյուսիսից հարավ է հեռացել արդեն ավելի քան 1 միլիոն խաղաղ բնակիչ։