Չնայած Իսրայելի հարցում Վաշինգտոնի և Անկարայի տարաձայնություններին՝ Թուրքիան ՆԱՏՕ-ի արժեքավոր անդամ է. Միլլեր
Չնայած իսրայելա-պաղեստինյան հակամարտության հարցում Վաշինգտոնի և Անկարայի միջև տարաձայնություններին՝ Թուրքիան ՆԱՏՕ-ի արժեքավոր անդամ է: Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք չպե՞տք է վերանայվի ՆԱՏՕ-ին Թուրքիայի անդամակցությունը ՀԱՄԱՍ-ին աջակցության ֆոնին:
«Մենք մտադիր ենք աշխատել Թուրքիայի հետ՝ հանուն ՆԱՏՕ-ի ամրապնդման: Նաև պետք է ապահովվի Շվեդիայի մուտքը դաշինք. այդ հարցը ներկայումս քննարկվում է Թուրքիայի խորհրդարանում»,- ասել է Միլլերը:
Նա հերթական անգամ կրկնել է Վաշինգտոնի դիրքորոշումը՝ ՀԱՄԱՍ-ը դաժան ահաբեկչական կազմակերպություն է: