Իսրայելը չի համաձայնի հրադադարի, քանի որ դա կնշանակի պարտություն ՀԱՄԱՍ-ին. Նեթանյահու
Իսրայելը չի համաձայնի հրադադարի, քանի որ դա կնշանակի պարտություն ՀԱՄԱՍ-ին՝ հայտարարել է Իսրայելի վարչապետը։ Բենիամին Նեթանյահուն մեղադրել է Իրանին՝ ՀԱՄԱՍ-ին, «Հեզբոլլահին», հութիներին, Մերձավոր Արևելքում և դրա սահմաններից դուրս ահաբեկչական խմբավորումների զինելու և ֆինանսավորելու համար: Նա կոչ է արել միջազգային հանրությանը աջակցել Իսրայելին:
«Այս ռազմական առճակատումը շրջադարձային է լինելու ամբողջ աշխարհի համար»,- ասել է Իսրայելի վարչապետը:
Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելի ռազմական գործողությունը թևակոխել է երրորդ փուլ, որը ենթադրում է ցամաքային գործողությունների ընդլայնում: Դրա նպատակն է ոչնչացնել ՀԱՄԱՍ-ի ռազմական և վարչական ներուժը, ինչպես նաև փրկել պատանդներին: Նա նաև սպառնացել է լիբանանյան «Հեզբոլլահ» շարժմանը՝ նախազգուշացնելով հնարավոր անհավանական հարվածների մասին: