Փարիզում երկաթուղային կայարանի ուղևորները տարհանվել են ահաբեկչության սպառնալիքի պատճառով

Փարիզում երկաթուղային կայարանի ուղևորները տարհանվել են ահաբեկչության սպառնալիքի պատճառով



Փարիզում ոստիկանությունը կրակ է բացել մուսուլմանական հագուստով կնոջ վրա, որը, ականատեսների խոսքով, ահաբեկչական գործողությունների կոչ է արել, սպառնացել ռումբ պայթեցնել մետրոյում:
Ձերբակալության ժամանակ նա դիմադրություն է ցույց տվել: Կնոջ մոտ պայթուցիկ սարք չի հայտնաբերվել, նա այժմ ծանր վիճակում է: Դեպքի վայրի մոտակայքում գտնվող երկաթուղային կայարանի ուղևորները տարհանվել են։

Ավելի վաղ Ֆրանսիայում ահաբեկչության մի քանի դեպք է արձանագրվել, երկրում ահաբեկչական սպառնալիքի առավելագույն մակարդակ է սահմանվել: