Սամանտա Փաուերը ժամանել է Ադրբեջան
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանտա Փաուերը այսօր ժամանել է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու: Այդ մասին հայտնել է ԱՄՆ ՄԶԳ մամուլի ծառայությունը: Նա կհանդիպի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը և այդ կապակցությամբ Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների կատարման կարևորությունը։ Փաուերի հետ Բաքու է ժամանել նաև ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմը:
Այցի ընթացքում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավարը կանդրադառնա նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն ու արժանապատիվ խաղաղության հեռանկարներին՝ հիմնված միմյանց տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ փոխադարձ հարգանքի վրա։