ԼՂ-ից բռնի տեղահանված 22.000 արցախցի Գորիսում աջակցություն է ստացել. մարզպետ 27.09.2023 . Արցախ
Լեռնային Ղարաբաղից Հայաստան մուտք գործող մեր հայրենակիցների հաշվառումը այսուհետ կիրականացվի Գորիսում ու Վայքում: Նպատակը Կոռնիձորում խցանումներից խուսափելն է: Սյունիքի մարզպետի խոսքով՝ փորձում են մարդկանց զերծ պահել հավելյալ քաշքշուկներից, նրանց կացարան են տալիս հանգստանալու, կազդուրվելու համար, իսկ երբ հոսքը թուլանա՝ կսկսեն զբաղվել այլ կարիքներով ևս:
Հեղինակ՝ Լիանա Խաչատուրյան