Թուրքիան պատրաստ է ընդունելու «3+3» հանդիպումը
		27.09.2023 . Տարածաշրջան


Թուրքիան շահագրգռված է տարածաշրջանային «3+3» հարթակի ակտիվացմամբ և բազմիցս հայտնել է իր պատրաստակամությունն այս ձևաչափով գագաթնաժողով անցկացնելու համար, РИА Новости-ին հայտնել է երկրի նախագահի աշխատակազմի աղբյուրը։

«3+3» հարթակը ենթադրում է համագործակցություն Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի, Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի միջև։ 2022 թվականի դեկտեմբերին Մոսկվայում տեղի ունեցավ «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակի առաջին հանդիպումը՝ Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի, Թուրքիայի փոխարտգործնախարարների և Իրանի արտգործնախարարության գլխավոր տնօրենի համանախագահությամբ։ Ավելի վաղ Վրաստանի ԱԳՆ-ն հաստատել էր, որ Թբիլիսին հրաժարվում է տարածաշրջանային խորհրդատվական մեխանիզմին մասնակցելուց։ Երեքշաբթի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին հեռախոսազրույցի ընթացքում շահագրգռվածություն են հայտնել 3+3 խորհրդատվական տարածաշրջանային հարթակի աշխատանքն ակտիվացնելու հարցում։