ԱՄՆ սենատորները ներկայացրել են «Հաջակցություն հայերին ադրբեջանական ագրեսիայի դեմ» օրենսդրական ակտը
Սեպտեմբերի 21-ին ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը, սենատորներ Բիլ Քեսսիդիի, Քրիս Վան Հոլենի, Ալեքս Փադիլայի, Շելդոն Ուայթհաուսի և Գարի Փիթերսի հետ ներկայացրել է երկկուսակցական «Հաջակցություն հայերին ադրբեջանական ագրեսիայի դեմ» օրենսդրական ակտը: Օրինագիծն առաջ է քաշվել ի պատասխան Ադրբեջանի կառավարության գործողությունների և նախատեսում է մարդասիրական օգնություն տրամադրել Լեռնային Ղարաբաղի հայությանը, կանխել անվտանգության օգնության տրամադրումը Ադրբեջանի կառավարությանը և կոչ է անում պատասխանատվության ենթարկել հայերի նկատմամբ կատարված ենթադրյալ վայրագությունների համար։
Օրինագիծն առաջարկում է հետ կանչել Ազատության աջակցության ակտի 907-րդ բանաձևի չեղարկման լիազորությունը, որը սահմանափակում է Ադրբեջանի կառավարությանը օգնություն ցուցաբերելու հնարավորությունը: Այն թույլատրում է նաև արտաքին ռազմական ֆինանսավորում տրամադրել Հայաստանին, նախատեսում է մշակել ռազմավարություն՝ ապահովելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը, ինչպես նաև պատժամիջոցներ սահմանել «Ալիևի ռեժիմի դեմ հայերի նկատմամբ նրա գործողությունների համար»: