Ճապոնիան խոր մտահոգություն է հայտնում ԼՂ-ում իրավիճակի վատթարացման կապակցությամբ
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում Ճապոնիայի ներկայացուցիչ Յուկիա Համամոտոն խոր մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վատթարացման կապակցությամբ և նշել, որ մարտական գործողությունների մեկնարկից հետո Ադրբեջանին կոչ է արել անմիջապես դադարեցնել դրանք: Նրա խոսքով՝ իրավիճակի ցանկացած միակողմանի փոփոխություն անընդունելի է:
«ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է շարունակի զբաղվել Լեռնային Ղարաբաղում մարդասիրական իրավիճակով»,- նշել է դիվանագետը, հավելել՝ պետք է ապահովվի մարդկանց անվտանգությունը և միջազգային կազմակերպությունների մարդասիրական հասանելիությունը:
Համամոտոն նշել է, որ Տոկիոն բոլոր կողմերին կոչ է անում խնդիրները լուծել խաղաղ ճանապարհով: