ՄԱԿ-ի ԱԽ-ում այսօր որոշում կկայացվի թե ոչ՝ առաջին հերթին կախված է Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից

ՄԱԿ-ի ԱԽ-ում այսօր որոշում կկայացվի թե ոչ՝ առաջին հերթին կախված է Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից


ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը X-ի (նախկին Twitter) իր միկրոբլոգում հրապարակել է ՌԴ պաշտպանության նախարարության տեսանյութը, որում ռուս խաղաղապահները տարհանում են Լեռնային Ղարաբաղի հայերին:

 

«Այս մարդիկ ստիպված են եղել լքել իրենց տները և տարհանվել են ռուս խաղաղապահների կողմից՝ առանց իրենց տարրական իրերի: Այսօր սպասվում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստ։ Այս մարդկանց պաշտպանելու, իրենց տներում ապրելու հիմնարար իրավունքը վերականգնելու վերաբերյալ որևէ որոշում կկայացվի, թե՞ ոչ: Դա առաջին հերթին կախված է Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից և ՄԱԿ-ի ԱԽ մյուս անդամներից:

 

Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղի տարբեր շրջաններից տարհանել են 5 հազար մարդու Ադրբեջանի ռազմական ագրեսիայի ընթացքում, որի նպատակն էր այդ տարածքում էթնիկ զտումներ իրականացնելը»,- գրել է Մարուքյանը:

 

These people were forced to leave their homes and were evacuated by the Russian peacekeepers without any basic belongings. An urgent session is expected today at the UN Security Council. Will there be any resolution to protect these people, to restore their fundamental right to… pic.twitter.com/5O8cIg9IRe
— Edmon Marukyan (@edmarukyan) September 21, 2023