ԱՄՆ-ն աջակցում է ՀՀ ինքնիշխանությանը, անկախությանը, տարածքային ամբողջականությանը. Բլինքենի ուղերձը

ԱՄՆ-ն աջակցում է ՀՀ ինքնիշխանությանը, անկախությանը, տարածքային ամբողջականությանը. Բլինքենի ուղերձը



ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը շնորհավորել է Հայաստանին Անկախության օրվա առթիվ:

«Միացյալ Նահանգներն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը, և շարունակում ենք հանձնառու լինել ապահովելու տևական ու արժանապատիվ խաղաղություն Հարավային Կովկասի տարածաշրջանի համար, որտեղ հարգված են բոլորի իրավունքները»,- ասվում է ուղերձում։