Իրանը ողջունում է Ադրբեջանի կառավարության և ԼՂ ներկայացուցիչների՝ կրակը դադարեցնելու պայմանավորվածությունը. Քանանի

Իրանը ողջունում է Ադրբեջանի կառավարության և ԼՂ ներկայացուցիչների՝ կրակը դադարեցնելու պայմանավորվածությունը. Քանանի


Իրանը ողջունում է կրակը դադարեցնելու վերաբերյալ Ադրբեջանի կառավարության և Լեռնային Ղարաբաղի հայերի ներկայացուցիչների միջև ձեռք բերված պայմանավորվածությունը՝ հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին:

 

«Տարածաշրջանում մարտերը շարունակելու պատճառներ այլևս չկան: Ակնկալում ենք, որ առկա խնդիրները կլուծվեն երկխոսության միջոցով, Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում»,- ասել է Քանանին։

 

Նա ընդգծել է, որ պատերազմները որևէ արդյունք չեն կարող տալ և միայն կվտանգեն տարածաշրջանային կայունությունն ու անվտանգությունը։

 

«Իրանը պատրաստ է նպաստել տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը: Ընդգծում ենք նաև, որ տարածաշրջանային խնդիրներին երրորդ կողմերի միջամտությունը կարող է բարդացնել իրավիճակը և վնասել արդեն ձեռք բերված պայմանավորվածությունները»,- հավելել է Քանանին։