Սամվել Շահրամանյանն ընտրվել է Լեռնային Ղարաբաղի նախագահ
Քիչ առաջ Սամվել Շահրամանյանը ընտրվել է Լեռնային Ղարաբաղի նախագահ:
ԼՂ ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահը հայտնել է՝ միակ թեկնածուի օգտին քվեարկել է 22 պատգամավոր, դեմ՝ 1-ը։
Հիշեցնենք՝ ԼՂ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 31-ին հայտարարել էր հրաժարական տալու մասին, սեպտեմբերի 1-ին նա հրաժարականի դիմումը ներկայացրել էր ԱԺ։
Մինչ հրաժարականը Արայիկ Հարությունյանը Գուրգեն Ներսիսյանին ազատել էր Արցախի պետնախարարի պաշտոնից և այդ պաշտոնում նշանակել էր Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Շահրամանյանին։
Ավելի վաղ հայտնել էինք՝ ԼՂ խորհրդարանի 5 խմբակցություններից 4-ը՝ «Ազատ հայրենիք-Միացյալ քաղաքացիական դաշինքը», «Հայ հեղափոխական դաշնակցությունը», «Արդարությունը» և «Արցախի ժողովրդավարական կուսակցությունը», նախագահի թեկնածու էին առաջադրել պետնախարար Սամվել Շահրամանյանին: