600-ից ավելի զոհ Մարոկկոյում՝ երկրաշարժի հետևանքով
Մարոկկոյում 6,9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Այն տեղի է ունեցել երեկ՝ տեղական ժամանակով ժամը 23:11-ին: Էպիկենտրոնը եղել է Ատլասի լեռներում։
Հաղորդվում է առնվազն 632 զոհի և 329 վիրավորի մասին: Փրկարարական աշխատանքը շարունակվում է: Այս երկրաշարժն ամենաուժեղն է Մարոկկոյում 1960 թվականից ի վեր:
Այդ ժամանակ 5,8 մագնիտուդ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումը հազարավոր կյանքեր էր խլել:
Մանրամասները՝ ռեպորտաժում: