1889 Թ. ՄԱՐՏ. ԱԽԱԼՑԽԱ. ԲԱՆՏԱՐԿՅԱԼԻ ՄԱՀԸ

Փետրվարի 14-ին այստեղի բանտի դռների առաջ տեղի ունեցաւ հետևեալ տեսարանը: Պահապանները բանտից տանում են դուրս երկու բանտարկեալներ՝ աղբիւրից ջուր բերելու: Բանտարկեալները տակառը լցնում են ջրով և պահապանների ուղեկցութեամբ վերադառնում են բանտը: Դռների մօտ նոքա կանգ են առնում և սկսում են պահանջել, որ նոցա դարձեալ դուրս տանեն: Բանտարկեալներից մէկը, հայազգի Ալիշանօվ, տակառի փայտը վերցնելով, պահապան-զինուոր Սլաբկինին զարկում է, որից յետոյ նա դռներից դուրս է գալիս, որ փախչի: Սլաբկինը հրացան է արձակում և Ալիշանօվին գնդակահարում: Հէնց նոյն օրը Ալիշանօվը մեռաւ:
«Արձագանք», 1889, № 9, 12 մարտի, էջ 140:
Արմեն Ասատրյան
պատմաբան