«Իդալիա» փոթորիկը հասել է Ֆլորիդայի ափերին
«Իդալիա» փոթորիկը, որին տրվել է վտանգավորության երրորդ կարգ, հարվածել է Ֆլորիդայի Բիգ Բենդի ափին», հայտնում է ԱՄՆ Փոթորիկների ազգային կենտրոնը։
Օդերևութաբանների տվյալներով՝ այժմ փոթորիկը շարժվում է ժամում 30 կիլոմետր արագությամբ, քամու պոռթկումները հասնում են ժամում 205 կիլոմետրի։
Ֆլորիդա նահանգի ավելի քան 161 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության։
Ավելի վաղ Navy Times-ը հայտնել էր, որ փոթորկի պատճառով ԱՄՆ ռազմածովային ուժերը Ֆլորիդայից տարհանում են նավերն ու ինքնաթիռները: