ԱՄՆ-ը հայտարարել է Ուկրաինային 250 միլիոն դոլարի օգնության նոր փաթեթի մասին

ԱՄՆ-ը հայտարարել է Ուկրաինային 250 միլիոն դոլարի օգնության նոր փաթեթի մասին



ԱՄՆ-ը հայտարարել է, որ Ուկրաինային կտրամադրի 250 միլիոն դոլարի ռազմական օգնության ևս մեկ փաթեթ, գրում է DW-ն։ Այն, ըստ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, կներառի, մասնավորապես, հակաօդային պաշտպանության AIM-9M հրթիռներ, HIMARS բազմակի հրթիռային համակարգերի արկեր, 155 մմ և 105 մմ տրամաչափի հրետանային արկեր, ականազերծման սարքավորումներ, Javelin համալիրներ, ինչպես նաև այլ հակատանկային համակարգեր և հրթիռներ։
Բացի այդ, Կիևը կստանա ավելի քան 3 մլն դոլարի զինամթերք հրաձգային զենքի համար, շտապօգնության մեքենաներ և այլն:

«Ռուսաստանն է սկսել այս պատերազմը և կարող է այն ավարտել ցանկացած պահի՝ իր զորքերը դուրս բերելով Ուկրաինայից ու դադարեցնելով դաժան հարձակումները։ Քանի դեռ նա դա չի արել, Միացյալ Նահանգները, մեր դաշնակիցներն ու գործընկերները Ուկրաինայի հետ կլինեն այնքան ժամանակ, որքան կպահանջվի»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը։