Երեխաները վերադարձվեցին մայրիկին
Նոյեմբերի 7-ին երկու անչափահաս երեխաները վերադարձվեցին իրենց ծնողներին: Հիշեցնենք, որ այս տարվա սեպտեմբերի 21-ին Ախալցխայում դեպք է պատահել, որի շուրջ մտահոգված էր ամբողջ հասարակությունը։ Սաթենիկ Գասպարյանի եւ իր ամուսնու՝ Ալեքսի Բերիձեի ձեռքից խլել էին անչափահաս երեխաներին նրանց հանդեպ բռնություն կիրառելու կասկածանքով։ Տղան 5 տարեկան էր իսկ աղջիկը 4 տարեկան։
Սաթենիկը այն ժամանակ մեզ պատմել էր, որ դա լրիվ սարքովի գործ էր եւ այն մեղադրանքները, որ երեխաների հանդեպ ընտանիքում բռնություն է կիրառվել չի համապատասխանում իրականության։
Akhaltskha.Net-ը կրկին կապ հաստատեց Սաթենիկ Գասպարյանի հետ իմանալու համար երեխաներին ընտանիք վերադարձնելու մանրամասները: Սաթենիկի- խոսքերով այս ժամանակվա ընթացքում իրենք անընդհատ դիմել են տարբեր մարմինների արդարության վերականգնման համար եւ ահա նոյեմբերի 7-ին երեխաներին թոքաբորբով հիվանդացած վերադարձրեցին ծնողներին:
«Տարբեր տեղեր եմ բողոքել, որ իմ երեխաներին անօրինական էին խլել մեր ձեռքից: Հիմա երեխաները իմ մոտ են, սակայն խնդիրը նրանում է, որ երեխաներին այդ ընթացքում լավ չեն նայել եւ երկու երեխաներս էլ թոքաբորբով են հիվանդացել: Այժմ ստիպված հիվանդանոց ենք տարել երեխաներին»,-ասում է Սաթենիկ Գասպարյանը: