Ախալցխայի քաղաքապետարանի գրադարանները թարմացվել են նոր գրքերով
Ախալցխայի քաղաքապետարանը «Մշակույթի եւ հաստատությունների միությանը» պատկանող գրադարանների համար ձեռք է բերել մոտ հազար գեղարվեստական, դասական եւ մանկական գրականություն:
Այսօր Ախալցխայի քաղաքապետարանի սակրեբուլոյի նախագահ Գելա Նոզաձեն, քաղաքապետի առաջին տեղակալ Գուրամ Մելիքիձեն եւ Մշակութային հաստատությունների միության տնօրեն Գիորգի Ժուժունաձեն գրքերը փոխանցել են շրջանի գրադարանների տնօրեններին:
Շրջանի գրադարաններում նոր գրքերի ձեռքբերումը բխում է ընթերցասեր քաղաքացիների շահերից: Հարկավոր է նշել նաեւ, որ տարիների ընթացքում գրադարանները այս քանակի գրքերով երբեք չեն թարմացվել: Գրքերը նախատեսված են բոլոր տարիքի ընթերցողների համար: Այն ձեռք բերելու համար տեղական բյուջեից հատկացվել է մոտ 15 000 լարի: