Ախալցխայի բերդի տարածքում անցկացվեց հանդուրժողականության միջազգային օրվան նվիրված միջոցառում
Ախալցխայի բերդի տարածքում անցկացվեց հանդուրժողականության միջազգային օրվան նվիրված միջոցառումների փակման արարողությունը: Հանդուրժողականության օրվան նվիրված միջոցառմանը մասնակցում էին շրջանի տեղական երգի ու պարի համույթները: Միջոցառման ընթացքում Զուրաբ Ժվանիայի անվան պետական լեզվի ուսուցման հաջողակ շրջանավարտներին փոխանցվեցին վկայագրեր:
Ռաբաթի բերդի տարածքում տեղի ունեցած միջոցառմանը ներկա էին Սամցխե-Ջավախքի նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլին, հաշտեցման եւ քաղաքացիական իրավահավասարության հարցերով պետական նախարար Քեթեւան Ցիխելաշվիլին, նախարարի տեղակալ Լիա Գիգաուրին, Ախալցխայի շրջանի քաղաքապետ Զազա Մելիքիձեն ու տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ:
Հանդուրժողականության օրվան նվիրված միջոցառումը կազմակերպվել էր Վրաստանի հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության հարցերով նախարարության կողմից: