Վրաստանի արեւմտյան հատվածում լուսադեմին տեղի է ունեցել երկու երկրաշարժ

Նոյեմբերի 6-ի առավոտյան ժամը 05:17 երկրի արեւմտյան հատվածում տեղի է ունեցել միանգամից երկու երկրաշարժ ընդամենը երեք րոպե տարբերությամբ: Այս մասին տեղեկացնում է Սեյսմիկ դիտարկման ազգային կենտրոնը:
Առաջին երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 05:17, Ռաճա-Լեչխումի-Քվեմո Սվանեթի շրջանում: Այն կազմել է 5.1 բալ: Էպիկենտրոնը գտնվել է Օնի քաղաքից 14 կմ հարավ-արեւելք: Երկրորդ երկրաշարժը գրանցվել է ժամը 05:20 րոպեին:
Նախնական տվյալներով երկրաշարժից տուժածներ եւ ավերումներ չկան:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 5-ին, ժամը 17.33-ին, Թբիլիսիում եւս գրանցվել էր երկրաշարժ, որը կազմել է 2.9 մագնիտուդ: